ՈՒրբաթ, 03.05.2024, 00:48 | Приветствую Вас Հյուր

Мой сайт

Главная » 2012 » Մարտ » 26 » Դրոգբա. Չելսին կարող է հաղթահարել ցանկացած մարտահրավեր
21:37
Դրոգբա. Չելսին կարող է հաղթահարել ցանկացած մարտահրավեր
Դրոգբա. Չելսին կարող է հաղթահարել ցանկացած մարտահրավեր
«Չելսիի» հարձակվող Դիդիե Դրոգբան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Բենֆիկայի» հետ խաղից առաջ վստահեցրել է, որ իր թիմը կարող է լրացնել ցանկացած բացթողում:


«Թիմեր կան, որ կարող ես վստահ լինել' ի զորու են հաղթահարել ցանկացած մարտահրավեր, նույնիսկ եթե նրանք արտագնա  հինգ կամ վեց հանդիպումներում հաջողության չեն հասել: Նման թիմերը շատ չեն, և «Չելսին» նրանցից մեկն է:


Մեր ունեցած կազմով և մենթալիտետով մենք պայքարելու ենք մինչև վերջին րոպեն: Մենք ամեն ինչ կարող ենք անել: Ես այսքան վստահ եմ ասում, որովհետև մենք բոլորս հավատում ենք մեր ուժերին, և երբ ինչ-որ բան ենք անում, գործում ենք որպես թիմ' միասնական:


Միակ բանը, որ կարող է փոխել հանդերձարանի մթնոլորտը, հաղթանակներն են և շարունակական լավ արդյունքներ գրանցելը: Երբ հանդիպման սկզբում հանդերձարանում նույնիսկ ամենաբարձր տրամադրություն է, պարտությունից հետո բոլորը ճնշված են: Այդպիսին է մարդկային բնույթը:


Իսկ երբ հաղթում ես, ամեն ինչ հիասքանչ է: Հիմա մենք ցանկանում ենք հաղթել և ավելացնել վստահությունը գալիք շաբաթներից առաջ»,- նշել է Դրոգբան The Times-ի հետ զրույցում:

 

Հավելենք, որ արդեն տարուց ավել է, «Չելսին» եվրագավաթների արտագնա խաղերում հաղթանակ չի տոնել:
Категория: Նորություններ | Просмотров: 416 | Добавил: Serge | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Մուտք
Block title
Block title

Block title
Block content
Block title
Block content
Block title
Друзья сайта
  • Все для веб-мастера
  • Программы для всех
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz