Հինգշաբթի, 02.05.2024, 20:11 | Приветствую Вас Հյուր

Мой сайт

Главная » Նորությունների արխիվ

Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը հայտարարել է, որ իր ակումբի համար տարին կարելի է կորցրած համարել: Անգլիայի չեմպիոն դառնալու հնարավորությունները սպառվել են, իսկ Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող քառյակում հայտնվելը շատ բարդ կլինի: 30 տուրից հետո «Չելսին» 5-րդ տեղում է եւ «Տոտենհեմին» զիջում է հինգ միավոր:

«Տարին կորցրած է այն իմաստով, որ ակումբը չառաջադիմեց: Մեծ ակումբը կարող է համակերպվել չեմպիոն չդառնալու հետ, սակայն մենք իրավունք չունենք չհայտնվել Չեմպիոնների լիգայում: Ես վստահ եմ, որ մենք կվերականգնվենք եւ հաջորդ մրցաշրջանում թարմ ուժերով կմտնենք տիտղոսի համար պայքարի մեջ», - Չեխի խոսքը մեջբերում է The Sun-ը:
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 391 | Ավելացրել է: Serge | Օր: 26.03.2012 | Комментарии (0)


Իվանովիչի խաղալը հարցի տակ է Ռոբերտո Դի Մատեոն ասել է,որ Տոտտենհեմի հետ խաղում Բրանիսլավ Իվանովիչի խաղալը հարցի տակ է,քանի որ Ջոն Տերրին և Օրիոլ Ռոմեուն արդեն ապաքինվել են և կարող են խաղալ տեղեկացնում է Չելսիի պաշտոնական կայքը:
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 354 | Ավելացրել է: Serge | Օր: 23.03.2012 | Комментарии (0)


Դի Մատեո. 11 մետրանոցը փոխեց խաղի ընթացքը
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունից հետո (1:2) կասկածի տակ է դրել 11 մետրանոց նշանակելու մրցավարի որոշումը' պնդելով, որ դա փոխեց խաղի ընթացքը:


«Դա ինչ-որ տեղ դաժան էր: Իհարկե, ձեռքով խաղ կար, բայց ես չեմ կարծում, որ Էսյենը կարող էր անհետանալ, նա շատ մոտ էր գնդակին: Մենք ուժեղ պայքար էինք մղում և արժանի էինք գոնե մեկ միավորի:


Լավ էինք պաշտպանվում, բայց 11 մետրանոցը ոգևորեց նրանց, տվեց այն փոքրիկ հույսը, որի կարիքը զգում էին:


Ինչ վերաբերում է Տորեսին, կարծում եմ, որ ... Կարդալ ավելին »

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 343 | Ավելացրել է: Serge | Օր: 22.03.2012 | Комментарии (0)


Չելսին հեռացրել է ֆուտբոլիստին` ճայտրուկ պայթեցնելու համար
«Չելսիի» պահեստայինների կազմի խաղացող 21-ամյա Ջեյքոբ Մելիսը, հեռացվել է թիմից այն բանի համար, որ հանդերձարանում ճայտրուկ է պայթեցրել: Դեպքը տեղի է ունեցել մարտի 2-ին և այդ ժամանակվանից սկսած ակումբի ղեկավարությունը հետաքննություն էր անցկացնում, որի ավարտից հետո չեղյալ է համարվել ֆուտբոլիստի պայմանագիրը, հաղորդում է «ազնվականների» պաշտոնական կայքը:


Մելիսը «Չելսի» էր տեղափոխվել 5 տարի առաջ «Շեֆիլդ Յունայթեդից» և թիմի հիմնական կազմում անցկացրել էր մեկ հանդիպում' 2010 թվականին մասնակցելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի` «Ժիլինայ ... Կարդալ ավելին »

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 373 | Ավելացրել է: Serge | Օր: 21.03.2012 | Комментарии (0)


Դի Մատեո. Հիանալի է, երբ հարձակման գծում ընտրության նման հնարավորություն ես ունենում
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտո դի Մատեոն, գոհ է թիմում ստեղծված մրցակցությունից:


«Թիմն ունի հզոր հարձակվողական ներուժ: Մենք կփորձենք օգտագործել Դրոգբայի և Տորեսի փայլուն մարզավիճակները:


Հիանալի է, երբ թիմում նման մրցակցություն կա, բայց միևնույն ժամանակ նաև դժվար է որևէ մեկին պահեստայինների նստարանին թողնել:


... Կարդալ ավելին »

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 370 | Ավելացրել է: Serge | Օր: 21.03.2012 | Комментарии (0)


Դի Մատեո: Ում դնել հարցակվողական գծում Ռոբերտո Դի Մատտեոն ուզում է լուրջ որոշում կայացնել:Նա չգիտի,թե որ հարձակվողին կարելի է խաղադաշտ դուրս բերել Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում:

Դիդիեր Դրոգբան վերջին 4 խաղերում մրցակցի դարպասն է ուղարկել 3 գնդակ և դրանք եղել են շատ կարևոր գնդակներ Չեմպիոնների լիգայում:Դրոգբայի գործընկեր Ֆերնանդո Տորրեսը` հերոսը Լեսթերի հետ խաղում իր հաշվին գրանցեց 2 գնդակ:

Դի Մատտեոն կարծում է,որ նախընտրել սխեման 4-2-3-1-ն է,իրենց վերջին 4 հանդիպումների սխեման,որ նարնց հաղթանակ բերեց:

Դի Մատտեո: Ինձ համար շատ դժվար կլինի նրանցից որևէ մեկին թողնել պահեստայինների նստարանում,բայց ես կարող եմ խաղադաշտ դուր բերել ընդամենը 11 խաղացողի:

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 426 | Ավելացրել է: Serge | Օր: 21.03.2012 | Комментарии (0)


Դի Մատեո. Դավադրություն չեմ կազմակերպել Բոաշի դեմ
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն պնդում է, որ դավադրություն չի կազմակերպել Անդրե Վիլաշ Բոաշի դեմ:


«Ես մեծ ինքնանվիրումով եմ աշխատել, և Անդրեն դա տեսել է», - հայտարարել է Դի Մատեոն:


«Ես դավադրություն չեմ կազմակերպել, նրա դեմ չեմ տրամադրել ֆուտբոլիստներին: Բոլոր որոշումները մենք միասին ենք կայացրել»:


«Այնուամենայնիվ, կարծում եմ, որ լիովին արժանի էի զբաղեցրածս պաշտոնին: Երջանիկ եմ, որ ինձ հն ... Կարդալ ավելին »

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 368 | Ավելացրել է: Serge | Օր: 21.03.2012 | Комментарии (0)


Ֆրենկ Լեմպարդը կարող է իր կարիերան շարունակել Չինաստանում
Լոնդոնի "Չելսիի" կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը կարող է իր կարիերան շարունակել Չինաստանի առաջնությունում` տեղեկացնում է The Daily Star-ը:

"Ազնվականների" կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում "Շանհայ Շենխուան", որն արդեն ձեռք է բերել "Չելսիի" եւս մեկ ֆուտբոլիստի` ֆրանսիացի հարձակվող Նիկոլյա Անելկային: Չինաստանում Լեմպարդին առաջարկում են շաբաթական 250 հազ. ֆունտ ստեռլինգ:

Ավելի վաղ տեղեկություններ կային, իբր Շանհայ է տեղափոխվելու նաեւ "Չելսիի" հարձակվող Դիդյե Դրոգբան, սակայն իվուարցի ֆուտբոլիստը հայտարարել է, թե ինքը պատրաստ է խաղալ Անգլիայի մայրաքաղաքում:
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 345 | Ավելացրել է: Serge | Օր: 21.03.2012 | Комментарии (0)


Չելսիի դարպասապահ Էնրիկե Իլարիուն 1 տարով երկարաձգել է պայմանագիրը Չելսիի հետ և Չելսիի կազմում խաղալու է մինչև 2013 թվականը:

36-ամյա դարպասապահը տեղափոխվել է Չելսի 2006 թվականին:

Նա Չելսիի կազմում առաջին հանդիմումը խաղացել է Բարսելոնայի հետ և այդ խաղում Չելսի հաղթել է 1:0 հաշվով:

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 356 | Ավելացրել է: Serge | Օր: 20.03.2012 | Комментарии (0)


Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Ջոն Թերրին չի մասնակցի Անգլիայի առաջնության 29-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» դեմ արտագնա հանդիպմանը, տեղեկացնում է թիմի պաշտոնական կայքը:

Թերրին դեռ լիովին չի ապաքինվել վնասվածքից: «Չելսիի» մարզչական շտաբը ակնկալում է, որ ֆուտբոլիստը արդեն լիովին պատրաստ կլինի մարտի 24-ին կայանալիք «Տոտտենհեմի» դեմ հանդիպմանը:

«Քաղաքաբնակների» դեմ չի կարող խաղալ նաև թիմի կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն:

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 351 | Ավելացրել է: Serge | Օր: 20.03.2012 | Комментарии (0)

« 1 2 3 4 »
Մուտք
Block title
Block title

Block title
Block content
Block title
Block content
Block title
Друзья сайта
  • Все для веб-мастера
  • Программы для всех
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz